Բայդենը հունվարից մինչ այսօր «15» ամիս է հաշվել

16:43   03 Հունիս 2021    590

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազման մասին խոսելիս լեզվի սայթաքում է թույլ տվել` ասելով, որ «հունվարից սկսած 15 ամսվա ընթացքում» օրվա կտրվածքով վարակման դեպքերի միջին թիվը նվազել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Հունվարի 20-ից, այսինքն՝ շուրջ 15 ամիս, օրական վարակակիրների միջին թիվը 184 հազարից իջել է 19 հազարի», - ասել է Բայդենը:

Սպիտակ տունը սակայն, ելույթի տեքստում փակագծերում գրել է «5»։

«ՌԻԱ Նովոստի»-ին նշել է, որ սա ԱՄՆ-ի նախագահի կողմից առաջին լեզվական վրիպումը չէ։ Նախկինում Ջո Բայդենը շփոթել է էսկալացիան և պատվաստումը, ինչպես նաև սխալ արտասանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները