Սպիտակ տունը հաղորդել է է, որ շուրջ 19 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի COVAX-ին: Մոտ 6 միլիոն չափաբաժին ուղիղ կառաքվի դրա կարիքն ունեցող երկրներ, այդ թվում՝ Մեքսիկա, Կանադա եւ Հարավային Կորեա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի առաջատար աշխատակիցների համար , տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք կիսում ենք այս չափաբաժինները ոչ թե ծառայություններ ստանալու կամ զիջումների հասնելու համար: Մենք կիսում ենք այս պատվաստանյութերը, որպեսզի կյանքեր փրկենք եւ աշխարհը տանենք դեպի համավարակի դադարեցման՝ մեր օրինակի եւ մեր արժեքների միջոցով»,- ասել է Բայդենը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը մինչեւ հունիսի վերջն «առնվազն» 20 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ