Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ծանր վիճակից. Պուտին

11:49   04 Հունիս 2021    344

Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս կորոնավիրուսային համավարակի ֆոնին առաջացած բարդ իրավիճակից:

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF) ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ընթացիկ աշխատանքը շարունակվում է՝ չնայած ցանկացած դժվարության, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված», - ասել է նա ու հավելել՝ դրա լավագույն հաստատումն «ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսության աշխատանքի արդյունքն է» :

Բացի այդ, պետության ղեկավարը նշել է, որ գործարարների շնորհիվ երկրին հաջողվում է հաղթահարել այն դժվարությունները, որոնց ամբողջ աշխարհը բախվել է 2020 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները