ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաջորդ Գլխավոր քարտուղարի վերաբերյալ առաջարկություն կներկայացնի հունիսի 8-ին

12:57   04 Հունիս 2021    581

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհաավաքվի հունիսի 8-ին` հաջորդ գլխավոր քարտուղարի համար առաջարկություն ներկայացնելու համար եւ գրեթե հաստատ կհաստատի ՄԱԿ-ի ներկայիս ղեկավար Անտոնիո Գուտերեշին, ով միակ թեկնածուն է:

Այնուհետեւ 15 հոգանոց խորհրդի առաջարկությունը կուղարկվի 193 հոգանոց Գլխավոր ասամբլեայի նախագահին, ով պետք է հաստատի Գլխավոր քարտուղարի ընտրության բանաձեւը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավանդաբար ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ՄԱԿ-ի անդամ պետության կողմից, բայց դա ՄԱԿ-ի կանոնադրության կամ 2015 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւի պահանջ չէ, որը նախկինում հիմնականում գաղտնի ընտրությունն ավելի բաց ու թափանցիկ էր դարձնում:

Գուտերեշը՝ Պորտուգալիայի նախկին վարչապետը եւ ՄԱԿ-ի` փախստականների հարցերով ղեկավարը, ասամբլեայի կողմից ընտրվել էր 2016-ի հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները