Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է անվտանգության խնդիրները

14:14   04 Հունիս 2021    806

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա իսրայելցի պաշտոնակից Բենի Գանցը բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության խնդիրների լուծումը և Պաղեստինի և Իսրայելի միջև զինադադարը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցին՝ պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու համար՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կողմից սպառնալիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը սատարում է մայիսի 21-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրին «ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների անվտանգությունն ապահովելու համար»:

Օսթինը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունն Իսրայելին պաշտպանելու և բարձրորակ ռազմական գերազանցություն ապահովելու հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները